Թերթը գրում է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակված, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի թափուր պաշտոնի համար 3 անուն է շրջանառվում. Վճռաբեկ քաղաքացիական պալատից Գոռ Հակոբյանի, վարչական վերաքննիչից Հովսեփ Բեդեւյանի եւ վարչական դատարանի դատավոր, Վանաձորի քաղաքապետի որդու՝ Աղասի Դարբինյանի անունները: Վերջինս ընդամենը մեկ տարի է, ինչ դատավոր է նշանակվել:

«Ամենահավանական թեկնածուն Գոռ Հակոբյանն է, որին հովանավորում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, իսկ Բեդեւյանին հովանավորում են նախագահականից: Նա 2003-2008 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակագմի իրավաբանական վարչությունում»,- գրում է «Հրապարակ»-ը: