Ռուսաստանի Օրլովի մարզի ընտրական հանձնաժողվը անվավեր է ճանաչել Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի անձնագիրը: Հանձնաժողովը հրաժարվել է գրանցել կուսակցության տարածքային ցուցակը գլխավորող Պետդումային փոխխոսնակին ու եւս 12 կուսակցականների:
Պատճառը Ժիրինովսկիի ամուսնության մասին շտամպի թերություններն են. նշված է ոչ թե ամուսնության տարեթիվը, այլ Ժիրինովսկիի կնոջ ծննդյան տարեթիվը:
Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդեւը զառանցանք է անվանել ընտրական հանձնաժողովը որոշումը:
Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին:


























