Թերթը գրում է, որ իր  աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս օրերին արձակուրդում է գտնվում։ «Նա Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո մեկնել է նախապես պլանավորված արձակուրդի, քանի որ վերջին 4 տարում արձակուրդ չէր գնացել։ Թ եեւ Օհանյանն առողջական խնդիրներ չունի, իրեն ֆիզիկապես լավ է զգում, բայց, այնուամենայնիվ, ոտքի պրոթեզավորման հետ կապված տեխնիկական խնդիրները կարգավորելու համար արձակուրդ մեկնելու անհրաժեշտություն է առաջացել։ Օհանյանը կվերադառնա 10 օրից»,- գրում է «Ժողովուրդ»-ը: