Թերթը գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, որն այժմ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնը, անդամագրվել է ՀՀԿ-ին: «Ըստ թերթի աղբյուրների` տիկին Սողոմոնյանը ընդգրկվելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը երեկ հաստատեց, որ ՎՊ նախագահի կինը ՀՀԿ անդամ է դարձել:
Ինչ վերաբերում է Սողոմոնյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, Շարմազանովն ասաց, թե այդ մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ նախընտրական ցուցակը դեռ չի քննարկվել: «Ուշագրավ է, որ նախկին կոմսոմոլ Իշխան Զաքարյանը, որ հետագայում դարձավ կարկառուն ԲՀԿ-ական` համարվելով Ռ. Քոչարյանի մարդը ու խորհրդարան մտավ ԲՀԿ համամասնական ցուցակով, ընտանիքով, ՀՀԿ-ականանում է: Ճիշտ է, ինքը Զաքարյանը ՀՀԿ անդամ չէ, բայց հիմա էլ համարվում է Սերժ Սարգսյանի մարդը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























