Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների ռուսաստանյան ասոցիացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ռոսագրոմաշի պատվիրակության հայաստանյան այցի շրջանակում հուշագիրը ստորագրել են Ռոսագրոմաշի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Բաբկինն ու Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն ռուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի առաքումների, սպասարկման կենտրոնների ստեղծման, Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրամասերի բացման ոլորտներում, հաղորդում է «Крестьянские ведомости»-ն:




























