«Շանթ» հեռուստաընկերության սերիալներում նկարահանվող դերասան Սարգիս Գրիգորյանը իր «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով երեկ` հոկտեմբերի 13-ին, Կասյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա մի տղայի։ Այս դեպքի առթիվ NEWS.am-ի թղթակցին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել 15.30-ին, տուժողի ինքնությունը հայտնի է` Հովհաննես Ս.:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բ/կ: Վրաերթի առնչությամբ կատարվում է քննություն:




























