Հոգեւոր հովվի մեքենայից գողացել են եկեղեցական արծաթյա պարագաներով պայուսակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել Էրեբունիի համայնքի հոգեւոր հովիվը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, Սարյան փողոցի թիվ 3 շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են եկեղեցական արծաթյա պարագաներով պայուսակը:

Կատարվում է հետաքննություն: