Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 13-ին Բորյան փողոցից բերման են ենթարկել 41-ամյա Կարեն Խաչատրյանին, ով 2010 թ. մայիսի 18-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Խաչատրյանը հանձնվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն:

Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: