Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 13-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայք գյուղի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 15 եւ 17 տարեկան աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: