Հոկտեմբերի 22-ին Լվովում կկայանա քաղաքի հնագույն փողոցներից մեկին նվիրված տոնախմբությունը` Հայկական փողոցի տոնը, հաղորդում է Analitika.at.ua-ը:
Տոնի գաղափարի հիմքում լվովյան ավանդույթների վերածնունդն է եւ Լվովի հայ համայնքի պատմությունը: Հայ համայնքը մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի, մշակույթի եւ ավանդույթների զարգացման վրա: Տոնական օրերին Լվովի բնակիչները, զբոսաշրջիկները, հատուկ հրավիրված հյուրերը հնարավորություն կունենան բացահայտել Լվովի Հայկական թաղամասի պատմական փաստերը, ծանոթանալ Հայկական փողոցի զարգացմանը տարբեր պատմական ժամանակաշրջաններում:
Տոնական օրը պատարագ կմատուցվի Լվովի Հայկական եկեղեցում: Կներկայացվի նաեւ Լվովի հայկական թաղամասի ЗD մոդելավորման շնորհանդեսը:
Տոնակատարության կազմակերպիչներն են Mons Pius ռեստորանը եւ Ֆեստ հույզերի հոլդինգը` Լվովի քաղխորհրդի, Քաղաքային պատմության կենտրոնի, Հայկական փողոցում գտնվող ռեստորանների եւ պատկերասրահների աջակցությամբ:




























