Հայաստանն ունի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի անդամակցելու իրական շանսեր, չնայած Թուրքիայի առարկություններին:

Հոկտեմբերի 14-ին Երեւանում Հայաստանի Ոստիկանության գնդապետ, Ասոցիացիայում հայկական պատվիրակության ղեկավար Գրիշա Սարգսյանը հայտարարել է, որ Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ Անկարան հանդես է եկել Հայաստանի նախաձեռնության դեմ: Թուրքիան խիստ դժգոհ է եղել, որ Հայաստանի անդամակցությանը կողմ են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ, նույնիսկ, Իսրայելի ներկայացուցիչները: Սարգսյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի առարկությունը չի խանգարի հայկական նախաձեռնությանը:

«Հայաստանն ունի բոլոր շանսերը 2012-ին Իսրայելում կայանալիք կոնֆերանսում դառնալ Միջազգային ոստիկանական ասոցիացիայի անդամ», – նշել է Գրիշա Սարգսյանը: