Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Երեւանում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երեւանի հյուսիսային շրջաններում, ընդ որում, ըստ բնակիչների, բավական ուժեղ:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հաստատեցին տեղեկությունը, սակայն որեւէ այլ տեղեկություն չտվեցին` նշելով, որ ներկայումս մշակվում են տվյալները: Ավելի հստակ պատասխան նրանք խոստացան տալ որոշ ժամանակ անց:




























