Այս գիշեր Թել Ավիվում պղծվել է Իցհակ Ռաբինի հուշարձանը, ով 1993թ. պատմական համաձայնագիր էր ստորագրել պաղեստինցիների հետ:
Այս բարբարոսական նախաձեռնության համար բերման ենթարկված անձը հայտարարել է, որ գործել է «գաղափարական նկատառումներով` ի նշան բողոքի այն գործարքի դեմ, որով զինվոր Գիլադ Շալիթը փոխանակվել է հազարավոր ահաբեկիչների հետ»:
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով իսրայելյան ռադիոն, կասկածյալի անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նրա ծնողները եւ երեք եղբայրները զոհվել են 2001թ. «Սբարրո» պիցերիայի պայթյունի հետեւանքով, որի կազմակերպիչներից մեկը պետք է ազատ արձակվեր Շալիտի ազատման գործարքի շրջանակներում: Առաջին հարցաքննությունից հետո ոստիկանությունը գրավի դիմաց ազատել է կասկածյալին:




























