ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Բաքվում:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը հոկտեմբերի 13-15-ը տեղի է ունենում Հայաստանում:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների միջեւ կապերի հետագա կատարելագործմանն ու կոորդինացմանն առնչվող հարցեր:
Նիստի մասնակիցները նաեւ կքննարկեն ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենք-զինամթերքի փոխանցման մեխանիզմի վերաբերյալ արձանագրության նախագիծը, ԱՊՀ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումները:
Հանդիպման մասնակիցների թվում են Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:




























