Ադրբեջանի կառավարությունը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա վերջը ավարտին հասցնել իր բանակը 60 իսրայելյան «Օրբիտեր 2M» եւ «Աերոսթար» անօդաչու թռչող սարքերով համալրելու գործընթացը:
Գործարքն ուշագրավ է նրանով, որ անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների 30 տոկոսը արտադրվում է հենց Ադրբեջանում` Baku`s Azad Systems Co. ընկերության կողմից, որը հիմնադրվել է երկու երկրների պայմանավորվածության արդյունքում: Այս ընկերությունը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ մարտ ամսվա վերջից սկսած:
Արտադրության մասնակի լիազորագիր տրամադրելով Ադրբեջանին` իսրայելական Aeronautics Defense Systems of Israel ընկերությունը կարողացավ ստանալ խոշոր պատվեր և զբաղեցնել արտադրական հզորություններ` Իսրայելի եւ Թուրքիայի միջև 2010թ. համագործակցության խզումից հետո:
Aeronautics Defense Systems of Israel-ը Իսրայելում անօդաչու թռչող սարքեր արտադրող մեծությամբ 3-րդ ընկերությունն է` Israel Aerospace Industries եւ Elbit Systems-ից հետո:
Ադրբեջանի կառավարության հայտարարած մրցույթում ընկերությանը հաջողվել է շրջանցել իր ոչ վաղ անցյալի թուրքական գործընկերներ TAI, Baykar Makina եւ Global Teknik-ին, հայտնում է Izrus-ը:
«Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ադրբեջանական բանակը կընդլայնի իր հնարավորությունները Հայաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի եւ հարևան Իրանի հզորացման հանդեպ», - հայտնում է InterRight-ը.




























