Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը չի արգելում իր պետության կանանց կարճ շրջազգեստներ եւ խորը բացվածքով շորեր հագնել:
«Միայն իմ տանը կարող եմ թելադրել, իսկ պետության տարածքում կարող եմ միայն խորհուրդ տալ, պրոպագանդել, որ սա վատ է, սա լավ է», - ասել է Քադիրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցի ընթացքում`ավելացնելով, որ «նրանք իրենց հագնվելու պատճառով դժոխք են գնալու»:
«Դե, ոչ թե հագնվելու ձեւի համար, այլ` այլասերվածության: Սիրտս ցավում է դրա համար», - ասել է Ռամզան Կադիրովը:

























