ՄԱԿ-ի մարդու իրավունքների հաստատության ղեկավար Նավի Փիլեյը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտան Սիրիայում լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ սկսվի:
Ինչպես հաղորդել է Փիլեյը, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմակից անվտանգության ուժերի եւ հակառակորդների միջեւ բախումների զոհերի թիվը մարտից ի վեր անցել է 3 հազարից: Միայն վերջին 10 օրում այդ երկրում մահացել է 100 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























