Գառնիի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի ակտիվությունը մարում է: Նախնական տվյալներով՝ այժմ տեղի է ունենում սեյսմիկ էներգայի մարում եւ այս պահին որեւէ հիմք չկա ենթադրելու, որ ավելի ուժեղ ցնցում է լինելու:
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը հայտարարել է, թե «5 բալանոց ցնցումը գտնվում է թույլ սեյսմիկ ֆոնի մեջ եւ այն չենք կարող հիմք ընդունել որպես շարունակական բնույթ ունեցող: Թույլ երկրաշարժից հետո արձանագրվել է ութ հետցնցում»:
ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված մեկնաբանության մեջ Հրաչյա Պետրոսյանը նշել է. «Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն եւ ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչեւ հիմա աշխարհում որեւէ գիտնական, որեւէ սեյսմիկ ծառայություն դեռեւս չի կարող անել երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը»:
Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կմ արեւմուտք այսօր, ժամը 12.30-ին, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ որի երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին եւ 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։




























