Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելել է Թուրքիայի հարավ-արեւելյան սահմաններում տեղակայված զորամիավորումները։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը գաղտնիության պայմաններում այցելել է Իրաքին սահմանակից Յուքսեքօվայում գտնվող զորամիավորումներ եւ մոտիկից ծանոթացել իրավիճակի հետ։

Թուրքիայի նախագահին ուղեկցում են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ վերջին շրջանում Իրաքի հետ սահմանակից վայրերում կատաղի բախումներ են տեղի ունենում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ։