Շիրակի մարզի Կարմրավան գյուղի 5 բնակչի մոտ երեկ` հոկտեմբերի 13-ին, նկատվել են որովայնի ցավեր,եւնրանք տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկացի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակբների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին` 13-ամյա Անահիտ Թ.-ն, 15-ամյա Նարինե եւ 16-ամյա Արուսյակ Պ.-ն, 16-ամյա Լիլիթ եւ 17-ամյա Հարություն Հ.-ն, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Տուժածների վիճակը բավարար է: Նախնական տվյալներով` նկատվել է կոկորդի կարմրություն, որը օդակաթիլային վիրուս էեւաղիքային թունավորում չկա:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մասնագետները մեկնել են դեպքի վայր եւ ավելի ուշ կտրամադրեն ամբողջական տեղեկատվություն:




























