Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է երեք կանանց, ովքեր ավտոմեքենայով ճամփորդել են երկրով մեկ եւ հաճախ, նկատելով միայնակ տղամարդկանց, կանգառել են ճանապարհին: Զոհին առաջարկելով գնալ իրենց հետ` կանայք կապկպել են նրան եւ բռնաբարել` ատրճանակի սպառնալիքի ներքո:
Երեք 24-26 տարեկան երիտասարդ «հանցագործների» նպատակը տղամարդկանց սերմնահեղուկն է եղել:
Հարձակումները, որոնք, հնարավոր է, կապ ունեն սեւ մոգության որոշակի ծիսակարգերի հետ, կատարվել են երկրի տարբեր շրջաններում: Երբ ոստիկանները բռնել են հանցագործներին, նրանց մոտ հայտնաբերվել է 33 պահպանակ` տղամարդու սերմնահեղուկով, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ երեք տասնյակից ավելի տղամարդիկ նրանց զոհն են դարձել, հայտնում է ISRA.com-ը:




























