Լեհաստանում նոր կառավարությունը Լեհաստանում կձեւավորվի մինչեւ դեկտեմբերի 6-ը, հայտարարել է հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Մինչեւ դեկտեմբերի 6-ը կառավարությունը պետք է ստանա Սեյմի վստահության քվեն»,- հայտարարել է պետության ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, նոյեմբերի 8-ին, նոր խորհրդարանի առջին նիստում կառավարությունը հրաժարական կտա: Այդ օրն իսկ նախագահը մտադիր է նշանակել վարչապետին կառավարություն կազմելու համար: «Այդ առաքելությունը դրվելու է ներկայիս վարչապետ Դոնալդ Տուսկի վրա»,- խոստացել է նախագահը` հավելելով, որ նա պետք է իր պարտականությունները կատարի մինչեւ նոյեմբերի 22-ը:
Նշենք, որ «Քաղաքացիական պլատֆորմը»` Տուսկի գլխավորությամբ հաղթել է հերթական խորհրդարանական ընտրություններում, որ կայացել են հոկտեմբերի 9-ին: Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին խոստացել էր, որ Տուսկը կմնա վարչապետի պաշտոնում: Կոմորովսկին ինքն էլ այդ կուսակցության անդամ է:




























