Լիբիայի անցումային ազգային խորհուրդը հետաքննություն է սկսել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սաադի Քադաֆիի նկատմամբ: Նրան կասկածում են Լիբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաշիր ալ-Ռիանիի սպանության մեջ, ով համարձակվել էր քննադատել երկրում գործող ռեժիմը եւ դրա համար մի քանի անգամ հարձակման ենթարկվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

2005-ին սպանված Ալ-Ռիանին 1975-1983 թվականներին հանդես է եկել երկրի ազգային հավաքականում, այնուհետեւ դարձել մարզիչ եւ մի քանի տարի մարզել այն թիմը, որտեղ հանդես է եկել Սաադի Քադաֆին:

Նշենք, որ Սաադի Քադաֆիի նկատմամբ հետախուզում է հայտարարել «Ինտերպոլը»: