Վրաստանի Կասպիի մարզում, 11 տարեկան երեխան փորձել է ինքնասպանություն գործել, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, երեխայի ծնողները նրան գտել են զուգարանում, անգիտակից վիճակում: Ծնողները զուգարանի դուռը ջարդել եւ ներս են մտել միայն այն բանից հետո, ինչ երեխան երկար ժամանակ զուգարանից դուրս չի եկել:

Երեխայի ընտանիքի անդամները եւ հարեւանները դժվարանում են խոսել նրա ինքնասպանության փորձի պատճառների մասին, քանի որ երեխան քահանայի օգնական էր եւ ծառայում էր տեղական եկեղեցում:

Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժնում եւ արհեստական շնչառություն է ստանում: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում եւ դեռեւս որեւէ կանխատեսումներ դժվարանում են անել: