NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  Ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված Ահմեդ Ինսելի հոդվածը.

«Օսմանցիները երկու անգամ փորձել են նվաճել Վիեննան` 1529 եւ 1683թթ.: Ամենաառաջին պաշարումը կայսրության զարթոնքի շրջանում էր: Այն քիչ հետք թողեց, փոխարենը երկրորդ պաշարման ձախողումը դեռեւս  գերակշռող դիրք է զբաղեցնում թուրքերի ժողովրդական պատկերացումներում:

«Երբ մեր նախնիները Վիեննայի մուտքի մոտ էին, ողջ Եվրոպան ահուդողի մեջ էր»: Այս նախադասությունն արտահայտում է հպարտություն, բայց նաեւ դառնություն: Վիեննայի պաշարումը  դա խորհրդանիշ է, որը կապում է Արեւմուտքի նկատմամբ թուրքերի վերաբերմունքի նույնականացման հարցում լարվածության երկու բեւեռները:  Վիեննայի պաշարումով առաջացած  այս  «սոցիալ-պատմական» պատկերացումը  ի հայտ է եկել իրադարձությունից բավականին ուշ` գրեթե  կայսրության մայրամուտի եւ ХХ  դարասկզբին` աստիճանաբար ամրանալով:

Թուրքիայում ներկայումս լայն կոնսենսուս գոյություն ունի Օսմանյան կայսրության անկման հարցում արեւմտյան  պետությունների պատասխանատվության առումով: «Իմպերիալիստական» Արեւմուտքը` թուրքերի թշնամին, ցանկանում էր, ինչպես հաճախ կարելի է լսել,  որ Թուրքիան  վերանա քարտեզի վրայից: Սեւրի պայմանագրի մասին հիշողությունը սնում է այդ կարգախոսը:  Այդ խաղաղ պայմանագրում, որն ստորագրվել էր  1920 թ-ին,  դաշնակից պետությունները Անատոլիայի մեծ մասը  հատկացնում էին Հայաստանին: Դաշնակից ուժերի կողմից գրավված մայրաքաղաք Ստամբուլի կարգավիճակն  այդ պայմանագրում  երկակի էր: Թեեւ պայմանագիրը այդպես էլ մնաց թղթի վրա, սակայն այն մինչեւ հիմա կենտրոնացնում է վիրավորանքն Արեւմուտքի նկատմամբ:

Վիեննայի պաշարման ձախողման մասին հիշողությունը եւս  տանում է  երկու աշխարհներրի միջեւ ավելացող խզման: Դրան ի պատասխան այն նաեւ արտահայտում է վերականգնելու ցանակություն, որը ձեւավորում է այդ «սոցիալ-պատմական» պատկերացումը ` սկսած ХХ  դարի երկրոդ կեսից մինրեւ այսօր: Նեոօսմանյան ուժեղ ներբերանգները, որոնք որոշ դիտորդներ նկատում են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  արտաքին քաղաքականության եւ վարչապետ Էրդողանի` Արեւմուտքի նկատմամբ ելույթներում, այդ առավելության  եւ բացառիկության զգացողության ամենաժամանակակից արտահայտությունն են:

Երկակի զգացմունքներ

Այսօր Թուրքիայի` Արեւմուտքի հետ կապերում  իրենց անսահման վստահությունը  միախառնելու վախն է:  Սեւրի եւ Լոզանի պայմանագրերի միջեւ ընկած ժամանաշրջանում` 1921 թ. գրված թուրքական հիմնը սկսվում է  անսովոր կոչով. «մի վախեցիր, որ այլեւս չես տեսնի քո ծածանվող դրոշը քո հայրենիքի վրա»: Հետո հիմնը հիշեցնում է, որ չպետք է վախենալ «այդ  մեկ ատամնավոր հրեշից, որը կոչվում է քաղաքակրթություն»: Դա ոչ այլ ինչ է, քան Արեւմուտքի քաղաքակրթությունը:

Գրեթե միաժամանակ, հանրապետության հիմնադիրը` Մուստաֆա Քեմալն  իր հայրենակիցներին կոչ էր անում  հնարավորինս արագ հասնել «ժամանակակից քաղաքակրթության մակարդակին»: Նրա ժամանակներում դա հենց արեւմտյան քաղաքակրթությունն էր: Պե՞տք է  արդյոք եւս մեկ անգամ ջարդել Եվրոպայի դռները: 1995թ. ստորագրված մաքսային միության եւ 2004թ. ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ  սկսելու համաձայնագրերը կբախվեն Վիեննայի պաշարմանը  հասնելու պատկերների: Վիեննային  պաշարումն ակնհայտ ցույց է տալիս նրանց երկվալենտությունը. փորձել ջարդել Եվորպայի դուռը` միաժամանակ պատրաստ լինելով մնալ անտեսված: Հավանաբար, պետք է , որ թուրքերը, ինչպես եւ եվրոպացիները սկսեն մոռանալ Վիեննայի