Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատրաստվում է անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ այդ նպատակով հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ճի՞շտ է արդոք այս տեղեկությունը,-  թերթի հարցին  Հովհաննիսյանը պատասխանեց , որ ինքը 11 տարի անկուսակցական է, եւ մի 10 տարի էլ պետք կլինի որեւէ կուսակցություն մտնելու որոշում կայացնելու համար: Իսկ Ծառուկյանի հետ հանդիպելու մասը չհերքեց` նշելով, որ շփումներն իր անձնական գործն են: Միեւնույն ժամանակ նա չթաքցրեց, որ համակրում է ԲՀԿ-ին, քանի որ այն այլընտրանք է դառնում ՀՀԿ-ին եւ «սասանում է կուսակցական մենաշնորհը երկրում»:

Մեր այն հարցին,թե հնարավոր է, որ նա`որպես անկուսակցական , ընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում, քաղաքագետը նշեց, որ եթե  ԲՀԿ-ն գնա «Եդինայա Ռոսիա»-ի օրինակով, երբ ցուցակի 40 տոկոսը տրամադրվեց անկուսակցականներին,ապա ինքը դա միայն կողջունի»,- գրում է «Ժողովուրդ»-ը: