Մախաչկալայի Կիրովի շրջանի Շամխալ բնակավայրի մթերային խանութներից մեկում առավոտյան մոտ ժամը 4-ին պայթյուն է տեղի ունեցել:

Արդյունքում շենքը վնասվել է, տուժածներ չկան, հաղորդում է «Իտերֆաքսը»` վկայակոչելով Դաղստանի իրավապահ մարմիններին:

«Շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվել է ոստիկանության բաժանմունքը, որը չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ նշել է, որ  որպես  հիմնական վարկած դիտարկվում է խանութի սեփականատիրոջ նկատմամբ ծայրահեղական գործողությունը: