Արարատի մարզի Ոսկետապ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հոկտեմբերի 13-ին ժամը 14.00-ի սահմաններում հայտնաբերվել է 20-35 տարեկան անձը չպարզված կնոջ դիակ կիսայրված վիճակում:

Այս մասին NEWS.am-ինն հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Այն միջին կազմվածքի 150-160 սմ հասակ ունեցող կնոջ դիակ է, մազերը` մուգ շագանակագույն` 25-35սմ երկարությամբ, հագուստները այրված են, պահպանվել է մազերի երկաթյա հերակալը: Դիակի ինքնությունը պարզվում է, կատարվում է նախաքննություն: