Անկարանում հոկտեմբերի 14-ին կայացել են Ռուսաստանի փոխարտգործնախարար-ստատս քարտուղար Գրիգորի Կարասինի եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրիդուն Սինիրլիօղլուի հերթական խորհրդակցությունները տարածաշրջանային թեմատիկայի շուրջ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի, ներառյալ ղարաբաղյան կարգավորման արդիական խնդիրների վերաբերյալ: