Ստամբուլի ռազմական բժշկական Գյուլհանե ակադեմիայում հոկտեմբերի 13-ին 80 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել է «վերադասների» կողմից ծեծի ենթարկված զինվորը, հաղորդում է «Today`s Zaman»-ը:

Ուգուր Կանտարը, ով իր պարտադիր զինծառայությունն անցել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում, զորացրումից մի քանի օր առաջ ենթարկվել է խոշտանգտումների:

Զինվորական դատախազությունն  սկսել է հետաքննությունը` նրան խոշտանգողներին բացահայտելու համար: Զինվորի հայրը  հայտնել  է, որ իր որդին դաժան ծեծի է ենթարկվել, նրան սովահար են արել եւ երեք օր շարունակ  թույլ չեն տվել ծարավը հագեցնել, նրան կապել են աթոռին եւ ժամեր շարունակ թողել արեւի տակ:

Զինվորական դատախազությունում տեղեկացրել են, թե արդեն հարցաքննել են 37 զինծառայողի, հետաքննությունը շարունկվում է:

Կանտարի համար ռազմական պատշաճ հուղարկավորություն չի իրականացվել, քանի որ նրա մահը նահատակություն չի համարվել: Հուղարկավորությանը մասնակցել են իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ, զինվորի հարազատներն ու ընկերները: