Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար` հրդեհի բռնկումով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 14-ին ժամը 20.45-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 923 եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՍՕ 770 համարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 37-ամյա Հայսեր Կիրակոսյանը, ուղեւորներ` 58-ամյա Էլմիրա Աղաբեկյանը եւ Իզաբելլա Ավետիսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» բ/կ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 21.15-ին, այրվել է Վանիկ Հարությունյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՍՕ 770 համարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ:




























