Արդեն ավանդական դարձած ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի երեք տասնյակ սաների` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ապագա դիվանագետներին ծանոթացրել է ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությանը, անդրադարձել է բանակցային գործընթացի ներկա իրողություններին, հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը, ապա պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

Մինչ այդ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանն ընդունել էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: