Եմենի հարավում հոկտեմբերի 14-ին ավիագրոհի արդյունքում զոհվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի Եմենի կազմակերպության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավարը, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
Եգիպտացի գրոհային Իբրահիմ ալ Բաննան ցանցի ամենավտանգավոր ներկայցուցիչներից էր եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:
Ալ Բաննայի հետ միասին ԱՄՆ օդանվի հարվածի արդյունքում «Ալ-Քաիդայի» եւս վեց գրոհային է սպանվել:
Որոշ ժամանակ անց անհայտ անձինք, ենթադրաբար` գրոհայիններ, պայթեցրել են գազատարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























