Բորդոյում երեքշաբթի օրը  Քրդական բանվորական կուսակցությանը մոտ կանգնած ձերբակալված յոթ անձինք հոկտեմբերի 15-ին Փարիզում կկանգնեն հակահաբեկչական դատարանի առաջ: Այդ մասին գրել է Nouvelles d`Arménie-ն:

Ձերբակալությունները տեղի են ունեցել քրդական մշակութային միություններից մեկում խուզարկություններից հետո, որտեղ եւ հայտնաբերվել են տվյալներ Քրդական բանվորական կուսակցության համար դրամի հավաքման եւ փոխանցման վերաբերյալ: Խուզարկությունները տեղի են ունեցել Փարիզի դատախազությունում սկսված հետաքննության շրջանակներում, երբ տեղեկություններ էին ստացվել շորթման վերաբերյալ , որ 2009թ սկզբին մի մարդ հրաժարվել է այդ կուսակցությանը վճարել հեղափոխության հարկերը եւ հետագայում ենթարկվել է բռնության:

Ավելի վաղ ծրագրված օպերացիան անց է կացվել ուրբաթ օրը` Անկարայում Թուրքիայի եւ Ֆրանսիայի  միջեւ կնքված համագործակցության եւ անվտանգության, մասնավորապես` Քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ պայքարելու ընդարձակ համաձայնագրից չորս օր անց:

Քրդական բանվորական կուսակցությունն ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ԵՄ ողջ տարածքում: