Երեւանում, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին,  թիվ 78 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 14.30-ին, 58 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի  միկրոավտոբուսի վարորդը Գայի պողոտայի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 83-ամյա մի կնոջ, ով նույնպես մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: