Իսրայելի կողմից ազատ արձակվող պաղեստինցիներին պատրաստ է ընդունել նաեւ Թուրքիան։ Այս մասին հայտարարել է «Համաս»-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Մուսա Էբու Մերզուքը։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Մուսա Էբու Մերզուքը անգլիական մի թերթի տված հարցազրույցում նշել է, թե ազատ արձակված պաղեստինցիներին կընդունեն Թուրքիան, Քաթարը եւ Սիրիան։ Նա շեշտել է, թե տխուր են, որ պաղեստինցի 9 կանայք չեն ընդգրկվել Իսրայելի հետ կնքած համաձայնության մեջ, սակայն դրա պատճառով այն չեղյալ չի համարվի։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իսրայելի իշխանությունները հրապարակել էին 1027 պաղեստինցիների ցուցակ, որոնք պետք է փոխանակվեն իսրայելցի զինվորական Գիլադ Շալիթի հետ:




























