Երեւանի Կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, հոկտեմբերի 15-ին եւ 16-ին, այգու տարածքում կազմակերպվել են բազմաժանր տոնական միջոցառումներ, որի մուտքը, պաղպաղակը, զովացուցիչ ըմպելիքներն ու փուչիկները անվճար էր այդ օրերի այցելուների համար: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ առաջին օրվա առաջին այցելուները Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առաջինից յոթերորդ դասարանցիներն էին, իսկ օրվա երկրորդ կեսից հետո ու հաջորդ օրն ամբողջությամբ այգու այցելուների շրջանակն ընդլայնվեց:
Նշենք, որ Երեւանի Կենդանաբնական այգին հիմնադրումից 70-տարի անց պատրաստվում է Նոր սկզբի եւ լինելու է ոչ միայն 1800 կենդանիների ցուցասրահ, այլ նաեւ բնապահպանական մշակույթ թելադրող կենտրոն. այստեղ ներդրվում է Եվրոպայի կենդանաբանական այգիների փորձը: Կենդանաբանները, կենսաբանները, բժիշկներն ու դիզայներները հրավիրվում են արտերկրից եւ իրենց փորձառությունն են ուսուցանում, որ Երեւանի կենդանաբանական այգին էլ, շատ ավելի պատկերավոր- կրթական նաեւ կանչող-գրավիչ եւ հանգստի ու ժամանցի ակտիվ գոտի դառնա: Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետական կուսացության համատեղ ակցիայի երկու օրերի ընթացքում Երեւանի կենդաբանական այգին ունեցավ ավելի քան 20.000 այցելու:




























