Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է կառավարության հրաժարականը եւ նախկին դատավոր Աունու ալ-Հուսաունուին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել:

Ամմանում զանգվածային ցույցերից հետո, այս տարվա հունիսին փոխվել էին 11 նախարարներ: Վարչապետ Մաարուֆու ալ-Բահիտուին հաջողվել էր պահպանել իր պաշտոնը, թեեւ խիստ քննադատության էր ենթարկվում ընդդիմության կողմից: