Դանիայում` հոկտեմբերի 14-ին, Ֆրեդենսբորգ պալատում, Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թագուհին, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթելով աշխատանքում, հույս է հայտնել, որ Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կնպաստի հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը: Դանիայի թագուհին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայ ժողովրդին:

Պաշտոնական արարողությանը հետեւած առանձնազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի: