Եմենի վերաբերյալ նախագիծը, որը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ներառում է մարդու իրավունքների ոտնահարման դատապարտում եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության ծրագրի ստորագրման կոչ, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ծրագրի համաձայն`Սալեհը պետք է թողնի իր պաշտոնը հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում եւ իշխանական լիազորությունները փոխանցի փոխնախագահին` իր եւ իր ընտանիքի անդամներին դատական հետապնդումներից անձեռնմխելիություն տրամադրվելու դիմաց: Սեպտեմբերի կեսերին Եմենի ընդդիմության հետ երկխոսությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության ծրագրով քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ ձախողվել էր: Բանակցությունների համար նախագահ Ալի Աբդալլա Սալեհը նշանակել էր իր տեղակալին, ի պատասխան Եմենի ընդդիմությունը հրաժարվել էր երկխոսությունից:




























