Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, թե Շվեդիան տեւական ժամանակ ձգտում է աջակցություն ցուցաբերել Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, պաշտոնական այցով Անկարայում գտնվող Բիլդտը հանդիպել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի հետ: Դռնփակ հանդիպումը տեւել է մեկ ժամից ավելի:

Հանդիպումից հետո Բիլդտը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում Բրյուսելում Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունների հարցով «գաղտնի» հանդիպման վերաբերյալ հարցին: «Մենք ջանում ենք Թուրքիայի եւ ԵՄ միջեւ խնդիրների լուծման համար: Կան հարցեր, որոնք պետք է քննարկել երկու կողմերի հետ»,- մանրամասնել է նա: