Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հոռետեսորեն է արտահայտվել նոր խորհրդարանական կոալիցիայի մասին, որ ձեւավորվել էր վերջին ընտրությունների արդյունքում: Նրա կարծիքով, դաշինքը, որն օրերս լքել են մի քանի պատգամավորներ, չի ձգի մինչեւ հաջորդ ընտրություններ: Հոկտեմբերի 17-ին կայացել է նոր գումարման Սեյմի առաջին նիստը:

Նշենք, որ որոշ պատգամավորների հեռանալուց հետո, կոալիցիան ունի 50 մանդատ 100-ից: Նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է կառավարության ձեւավորումը հանձնարարել Դոմբրովսկիսին, սակայն այժմ նշել է, թե պատրաստ չէ աջակցել մեծամասնությունից զրկված կոալիցիային: «Եթե միայն 50 մանդատ է, դա մեծամասնություն չէ, եւ նման կոալիցիան անկանխատեսելի է»,- ասել է նա` խորհուրդ տալով կուսակցություններին շարունակել բանակցությունները: