ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ստորագրել է հրամանագիր՝ Սուրեն Գրիգորյանին Արցախի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ հրամանագրի՝ Արցախի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանին: