Պալերմոյում (Արգենտինա) «Հայաստանը վազում է» երկրորդ մարզական մրցաշարը  հավաքել է հարյուրավոր մասնակիցների: Ինչպես փոխանցում է արգենտինական «Clarín» պարբերականը,  մարաթոնի ճանապարհը  փակել  է  մեկ շաբաթ առաջ անցկացված բուենոսայրեսյան մարաթոնի երթուղու մասը` մոտ 42 կմ:

Վազքի մրցաշարի կարգախոսն է եղել. «Երեկ  ցեղասպանությունը իր հետքն էր թողել հայ ժողովրդի պատմության մեջ, այսօր հայերի սերունդները կյանքի  համար են խաղադրույք կատարում»:

Մարաթոնը հիշեցրել է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին:  Մրցումները կազմակերպվել են ՀԲԸՄ բուենոսայրեսյան մասնաճյուղի կողմից: