Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ անձամբ զրուցել է եւ նա ազգային հավաքականից հեռանալու մտադրություն չունի: Խիմկիում հանդես եկող Ռոման Բերեզովսկին ցանկանում է ավելի բարձրակարգ ակումբ գտնել:

Բերեզովսկուն արժանի փոխարինող չունենալու փաստի կապակցությամբ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ կողմ է Հայաստանի առաջնությունում դարպասապահի դիրքում օտարերկրյա խաղացողների սահմանափակում մտցնելուն: