Հունաստանում աշխատունակ բնակչության գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային 16,5 տոկոսի: Հունաստանի կառավարության հրապարակած տվյալները վերաբերում են 2011թ. հուլիսին, հաղորդում է BBC-ին:

Այս օրերին Հունաստանում համընդհանուր գործադուլ է, որին մասնակցում են մոտ 30 հազար պետական ծառայողներ:

Հունաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ: Երկրի պետական պարտքը 392,4 միլիարդ եվրո է: