Թուրքիայի հարավ-արեւելյան Սիիրթ (Սղերդ) քաղաքում ոստիկանության գործողությունների արդյունքում հայաստանցի մարմնավաճառ է ձերբակալվել։

Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝  Սիիրթի տարբեր թաղամասերում իրականացված գործողությունների ընթացքում  ձերբակալվել են հայազգի Ռ. Կ.-ն (37),  ուկրաինացի Տ. Ջ.-(26)  եւ ադրբեջանցի  Է.Ռ-ն (32)։

Մարմնավաճառության մեջ մեղադրվող 3 կանանց տեղափոխել են օտարերկրացիների համար նախատեսված վարչություն, որտեղից էլ կարտաքսվեն Թուրքիայից։