Նոյեմբերին ոսկու մեկ ունցիայի գինը կհասնի 1800 դոլարի` անկումից առաջ: Նման կարծիք է հայտնել աշխարհի խոշորագույն հեջհիմնադրամներից մեկի` FX Concepts-ի հիմնադիր Ջոն Թեյլորը, հաղորդում է Bloomberg-ը:

Հուլիսին կանխատեսվել էր, որ հոկտեմբերի սկզբում ոսկու մեկ ունցիայի գինը կբարձրանա մինչեւ 1900 դոլար: Այժմ այն 1650 դոլար է: Թեյլորի կարծիքով նոյեմբերի վերջում ոսկու գինը կլինի 1750-1800 դոլարի սահմաններում, որից հետո ֆինանսական շուկայի մասնակիցները այլ ակտիվներով կորուստները փոխհատուցելու համար կսկսեն վաճառել նախկինում գնած ոսկին:

Սեպտեմբերին ոսկին էժանացել է 11 տոկոսով, իսկ հումքային ապրանքները` 12 տոկոսով:

Թեյլորը կարծում է, որ հաջորդ տարվա ապրիլ-մայիսին ոսկին կէժանանա մինչեւ 1000-1200 դոլար: