Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը: Հայտնում են կուսակցությունից:
Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ:
Քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ:





























