Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Tida և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: